Ռ․Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանից ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին. Վ․ Պողոսյան
Քաղաքական
18:34 07/10/2020
ԼՂՀ

Ռ․Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանից ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին. Վ․ Պողոսյան

Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի: 

/ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ /»,-գրել է նա։

Placeholder
Ռ․Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանից ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին. Վ․ Պողոսյան