ՊՆ. Հակառակորդի մուտքը դժոխք
Քաղաքական
10:58 07/10/2020
ԼՂՀ

ՊՆ. Հակառակորդի մուտքը դժոխք

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.

«Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ

Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»։

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։






Placeholder
ՊՆ. Հակառակորդի մուտքը դժոխք