Մազի ծերով մահից պրծանք. hեռուստահաղորդավարը՝ Ս․Ղազանչեցոցի հարվածների մասին
Տարածաշրջան
19:08 08/10/2020
Հայաստան

Մազի ծերով մահից պրծանք. hեռուստահաղորդավարը՝ Ս․Ղազանչեցոցի հարվածների մասին

Հեռուստահաղորդավար Լիլիթ Թումանյանը, որն այս պահին գտնվում է Արցախում, անդրադարձել է Ս․Ղազանչեցոց եկեղեցու թշնամու կողմից թիրախավորմանն ու գրել.

«...Մազի ծերով մահից պրծանք․․․

Ցերեկը հարվածեցին Ղազանչեցոցին, որոշեցինք նկարահանող խմբով մեկնել Շուշի։ Ճանապարհին ստիպված եղանք կանգնել, քանի որ երկնքում 2-3 հարվածային դրոն էր պտտվում... քիչ անց լսվեց աճող վնգունը՝ ու հարված։ Հասցրինք մտնել մոտակա նկուղ։

Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի... եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր:
Եթե չլինեին դրոներն ու դրա պատճառով հապաղումը՝ մենք մեջն էինք լինելու.... Աստված պահեց
Էդ պահին եկեղեցում ուրիշ լրագրողներ էին, ռուսաստանցի... 3-ն էլ վիրավոր։ Մեկին օգնեցինք դուրս բերել եկեղեցուց»։
 

Placeholder
Մազի ծերով մահից պրծանք. hեռուստահաղորդավարը՝ Ս․Ղազանչեցոցի հարվածների մասին