ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
Քաղաքական
18:14 08/10/2020
Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Placeholder
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին