08.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
Օրվա թեմա
11:12 08/10/2020
Հայաստան

08.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, գրանցվել է 9 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք: Առողջացել է 202 մարդ: Մեկ օրում մահացել է 9 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54473 դեպք, որոնցից 45312-ն` առողջացած, 1004-ը` մահվան ելքով: Մահվան ևս 302 դեպք է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում:

 

Placeholder