ԱՄՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին
Քաղաքական
20:58 08/10/2020
ԼՂՀ

ԱՄՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին

Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կայանալիք հանդիպումներին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝  մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքը։

«ԱՄՆ-ն որպես համանախագահ կմասնակցի հանդիպումներին, որոնք անցկացվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցը՝ մենկաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հայտարարությունը:

Նա հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ են տեղի ունենալու հոկտեմբերի 8-ին Ժնևում, և հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը՝ Թուրքիայի աջակցությամբ,  լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Placeholder
ԱՄՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին