Արոնյանը և Կարուանան 7-ական միավորով գլխավորում են աղյուսակը
Սպորտ
12:47 08/10/2020
Հայաստան

Արոնյանը և Կարուանան 7-ական միավորով գլխավորում են աղյուսակը

Երեկ տեղի է ունեցել Altibox Norway Chess մրցաշարի 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել Դուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է նորվեգացի Տարի Արյանին։ Ֆիրուզա Ալիռեզա - Ֆաբիանո Կարուանա պարտիան ավարտվել է հաշտությամբ, իսկ նշանակված արմագեդոնում ուժեղ գտնվեց պատանի Ալիռեզան։  Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից

Այսպիսով 3 տուրից հետո աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան, Մագնուս Կարլսենը 6 միավորով 3-րդ հորիզոնականում, իսկ Ալիռեզան 5,5 միավորով գտնվում է 4-րդ տեղում։ Արյանը և Դուդան միավոր չեն վաստակել և եզրափակում են աղյուսակը։

Մրցաշարն անցկացվում է 2 շրջանով։ Համաձայն մրցաշարի կանոնների՝ հաղթանակի համար տրվում է 3 միավոր, իսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում նշանակվում է Արմագեդոն, որտեղ հաղթողին տրվում է 1,5 միավոր, իսկ պարտվողին՝ 1 միավոր։

Placeholder