Նիկոլայ Դալլաքյան.  Չէինք պատկերացնում՝ կունենանք այսքան ծանր դեպքեր երեխաների մեջ
Առողջություն
23:06 08/10/2020
Հայաստան

Նիկոլայ Դալլաքյան. Չէինք պատկերացնում՝ կունենանք այսքան ծանր դեպքեր երեխաների մեջ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է ներկայացրե, թե ինչպես է կազմակերպվում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնությունը։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն  Նիկոլայ Դալլաքյանն ասում է, որ պատերազմի առաջին օրերից անմիջապես իրենց անձնակազմը պատրաստ է եղել ընդունել վիրավորների, բայց չէին պատկերացնում, որ կունենան այսքան ծանր դեպքեր երեխաների մեջ։

«Մենք սովոր ենք կենցաղային տարբեր տրավմաների, բայց ոչ պայթյունների հետևանքով նման վնասումների  21-րդ դարում։ Սա մեզ համար զարհուրելի է, որպես բժիշկներ անընդունելի»,- նշում է Ն.Դալլաքյանը։

Վիրավոր 15-ամյա արցախցի Նարեկը պատրաստ է հենց հիմա էլ գնալ ռազմի դաշտ ու կռվել հանուն հայրենիքի։ Նրա շնորհիվ 13-ամյա եղբորը հասցրել են տեղափոխել հիվանդանոց։

Վիրավորներ արցախցիները խաղաղություն են ուզում՝ վերադառնալու իրենց տները։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Placeholder