Ճանաչենք մեր հերոսներին՝ Ալեքսան Սահակյանին
Օրվա թեմա
16:28 08/10/2020
Հայաստան

Ճանաչենք մեր հերոսներին՝ Ալեքսան Սահակյանին

«Հայ զինվոր»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կապիտան Ալեքսան Սահակյանի հերոսության դրվագներից մեկը:

««Մարտական  խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի  հանձնվել, մարտը վարել է մինչև վերջ և, պատճառելով հակառակորդին մեծաթիվ  կորուստներ, կազմակերպել է անձնակազմի անվտանգ դուրս բերումը ծուղակից և զբաղեցրել նոր բնագիծ:

Հայ տեսակի, հայ ռազմիկի և հայոց պատմության վառ օրինակ։ Մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն, հզոր ու պաշտպանված։

Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք մեր բանակին»- ասված է հրապարակման մեջ:
 

Placeholder