Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ
Քաղաքական
16:00 08/10/2020
ԼՂՀ

Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ

«Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,- այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ