Գյանջայի օդանավակայանում F-16 կործանիչների առկայությունը փաստող լուսանկարներ են հրապարակվել
Քաղաքական
11:02 08/10/2020
Հայաստան

Գյանջայի օդանավակայանում F-16 կործանիչների առկայությունը փաստող լուսանկարներ են հրապարակվել

Bellingcat կազմակերպության նախկին անդամ, այժմ New York Times-ի լրագրող-վերլուծաբան Քրիստիան Տրիբերտը թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ հոկտեմբերի 3-ի տվյալներով Գյանջայի օդանավակայանում եղել է երկու F-16 կործանիչ։

Նա գրում է, որ կործանիչները, հավանաբար, շահագործվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ՝ CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին։
 

Նա նաև հիմնավորում է իր ենթադրությունը. «Համեմատել ենք դրանց չափսերն ու վիզուալ բնութագրիչները (թևերի տեսքը, գույնը և այլն) ադրբեջանական օդուժին պատկանող ինքնաթիռների տեսականու հետ (ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25, Լ-39): Թուրքական F-16-ներն ամենից շատ են համընկնում»,- գրել է նա։

Քրիստիան Տրիբերտն ընդգծում է, որ  F-16 կործանիչները կարող ազդանշան լինել ԼՂ շուրջ Հայաստանի ու Ադրբեջաի միջր վերսկսկած մարտերին ավելի մեծ տերության` Թուրքիայի ներգրավվածության մասին։

Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկաններն արդեն կռվում են ադրբեջանական զորքերի կողքին:

Placeholder
Գյանջայի օդանավակայանում F-16 կործանիչների առկայությունը փաստող լուսանկարներ են հրապարակվել