️ Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել. ՄԻՊ
Քաղաքական
15:54 08/10/2020
ԼՂՀ

️ Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է՝ ️Ադրբեջանը հարվածել է  Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, որը հանդիսանում է Արցախի երկրորդ բնակեցված քաղաքի՝ Շուշիի խորհրդանիշը։

«Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում  երեխաներ և կանայք են եղել։  Տաճարի շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ և ռազմականին մոտ ոչինչ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ: Այս ամենը հաստատում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Սա պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների օգտագործման հստակ նշան է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
 

Placeholder
️ Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել. ՄԻՊ