Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
Քաղաքական
13:52 08/10/2020
ԼՂՀ

Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։ Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբն ու ներկայացրել լուսանկարներ: 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նույնպես ներկայացրել է լուսանկարներ:· 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:

Placeholder
Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն