Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները
Տարածաշրջան
10:14 08/10/2020
ԼՂՀ

Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները

Արցախի տեղեկատվական շտաբը  լուսանկարներով ներկայացրել է Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները։

Լուսանկարները՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: 

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները