Բոլորի սրտում հաղթանակի ձգտումն է, բոլորը ուզում են առաջ գնալ. Հարություն Դոխոյան
Քաղաքական
23:35 08/10/2020
Հայաստան

Բոլորի սրտում հաղթանակի ձգտումն է, բոլորը ուզում են առաջ գնալ. Հարություն Դոխոյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել հերոս զինվոր Հարություն Դոխոյանի մասին, որ խոցել է թշնամու Տոս-1 ծանր հրետանային համակարգը: 

Հրազենային վիրավորվածություն ստացած զինվորը հպարտությամբ նշում է, որ 5 տանկ, մեկ ՀՄՄ և մեկ Տոս-1 է հասցրել խոցել: Նրա խոսքով առաջին կրակոցը, որով տանկ է  խոցել էմոցիոնալ էր, սակայն հետո համակարեպվեց և կարճ ժամանակում կարողացավ խոցել մեծ թվով զինտեխնիկա:

«Բոլորի սրտում հաղթանակի ձգտումն է, բոլորը ուզում են առաջ գնալ, ուզում են  զոհված ընկերների վրեժն առնել»,- ասում է Դոխոյանը և շեշտում, որ հաջողությունների միայն զինակից ընկերների հետ  և նրանց շնորհիվ է կարողացել հասնել:  Նա նկատեց, որ ցանկանում է արագ ապաքինվել և վերադառնալ մարտական ընկերների մոտ:

Placeholder
Բոլորի սրտում հաղթանակի ձգտումն է, բոլորը ուզում են առաջ գնալ. Հարություն Դոխոյան