Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր. Արցախի ՄԻՊ
Քաղաքական
10:55 09/10/2020
ԼՂՀ

Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:

Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

 

Placeholder
Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր. Արցախի ՄԻՊ