Միշուստին. ԵԱՏՄ երկրները պետք է առաջինը ստանան կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ
Քաղաքական
14:49 09/10/2020
Աշխարհ

Միշուստին. ԵԱՏՄ երկրները պետք է առաջինը ստանան կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ

Ռուսաստանի՝ ԵԱՏՄ գործընկերները պետք է առաջին երկրներից լինեն, որոնք կստանան  կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ: Երևանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մենք արդեն ստեղծում ենք հնարավոությունները տարեվերջին քաղաքացիների կամավոր զանգվածային պատվաստումների համար: Կարծում ենք, որ առաջին երկրների թվում, որոնք Ռուսաստանում զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո կստանան ռուսական պատվաստանյութ, պետք է լինեն ԵԱՏՄ մեր գործընկերները»,- ասաց Մ. Միշուստինը:

Placeholder
Միշուստին. ԵԱՏՄ երկրները պետք է առաջինը ստանան կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ