Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մեր զորքը միասնական է, առաջ ենք գնալու: Տղերքի վրեժը չի մնալու օդում, հաստատ առաջ ենք գնալու: Դուք այդտեղ պինդ եղեք: Մամ ջան, պապ ջան, ցավներդ տանեմ, արխային եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,- առաջնագծից ասում է զինծառայողը:
Մարտակից ընկերները շարունակում են. «Սաղ մեր ձեռքն է, ոչ մի բան իրենց չի հասնելու»:
«Մեր տղերքի վրեժը լուծելու ենք՝ անհապաղ»:
«Ազգովի կանգնած թուրքին սատկացնում ենք: Մենք եկել ենք լոկ հաղթելու համար»:
Զինծառայողներն ասում են, որ թշնամին արդեն բարոյալքված է, փախուստի է դիմում, հայ զինվորի հարածներին չի դիմանում, նրանց շրջանում խուճապային տրամադրություններ են, չեն ուզում մարտի բռնվել հայկական զորքի հետ:
Տեսանյութը ներկայացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։