Ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում
Առողջություն
22:20 09/10/2020
Հայաստան

Ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում

Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմն իրազեկող տեսանյութ է հրապարակել, թե ինչպես առաջին օգնություն ցույց տալ կոտրվածքների դեպքում։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։


Placeholder