Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. ՊՆ
Քաղաքական
13:54 09/10/2020
Հայաստան

Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.

«Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում»: 

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են. «Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ:

Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. ՊՆ