ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ պատրաստ է օգնել դադարեցնել ռազմական գործողությունները. Միշուստին
Քաղաքական
14:39 09/10/2020
Հայաստան

ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ պատրաստ է օգնել դադարեցնել ռազմական գործողությունները. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում, ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ու ընկերներին:

«Մենք այս հակամարտության ընթացքում իրենց սիրելիներին կորցրած բոլորի հետ միասին սգում ենք»,- նրա խոսքը մեջբերել է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ այժմ կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել հակամարտության դիվանագիտական լուծմանը:

«Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին», - հավաստիացրել է Միշուստինը:

 

Placeholder
ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ պատրաստ է օգնել դադարեցնել ռազմական գործողությունները. Միշուստին