Ստեփանակերտի խաղաղ թաղամասերի հրթիռակոծման հետևանքով մնացած «Սմերչի» մնացորդները
Քաղաքական
14:13 09/10/2020
ԼՂՀ

Ստեփանակերտի խաղաղ թաղամասերի հրթիռակոծման հետևանքով մնացած «Սմերչի» մնացորդները

Երեկ գիշեր, ինչպես նաև այսօր առավոտյան թշնամին շարունակել է հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին: 

Ստեփանակերտից Panorama.am-ին հայտնում են, որ լուսանկարներում այս առավոտվա և երեկ գիշերվա Ստեփանակերտի խաղաղ թաղամասերի հրթիռակոծման հետևանքով մնացած  «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի շարժիչային մասի մնացորդներն են: Սրանցով Ադրբեջանը  թիրախավորել և հարվածել է խաղաղ բնակավայրերը:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Placeholder
Ստեփանակերտի խաղաղ թաղամասերի հրթիռակոծման հետևանքով մնացած «Սմերչի» մնացորդները