ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը ԼՂ հարցում
Քաղաքական
09:46 09/10/2020
Տարածաշրջան

ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը ԼՂ հարցում

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, ի պատասխան Ամերիկայի Ձայնի հարցմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ, տրամադրել է հետևյալ արձագանքը

«Ինչպես նշել է պետքարտուղար Պոմպեոն հոկտեմբերի 5-ի իր համատեղ հայտարարության մեջ, մենք դատապարտում ենք բռնության աննախադեպ և վտանգավոր աճը և հակամարտող կողմերին կոչ ենք անում ընդունել անհապաղ և անվերապահ հրադադարի ռեժիմ և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ առանց նախապայմանների:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության աճին խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը»:

Placeholder
ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը ԼՂ հարցում