Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի ԱՆ կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում
Աշխարհում
09:55 10/10/2020
Աշխարհ

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի ԱՆ կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում:

Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից)»:

Placeholder
Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի ԱՆ կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում