Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր. վիրավորված ռուսաստանցի լրագրող
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Ադրբեջանի կողմից սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարվածների հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկը մի քանի վիրահատությունից հետո ուշիք է եկել, նրա վիճակը բժշկները դեռևս գնահատում են ծանր։ Այս մասին գրում է kp.ru կայքը:
Նշվում է, որ լրագրողի Թելագրամ-ալիքում հայտնվել է առաջին հաղորդագրությունը նրանից։ Յուրի Կոտենոկի խոսքով, եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր։
«Հարվածը 100 տոկոսով դիտավորյալ էր: Մինչև մեր այնտեղ հասնելը տաճարի վրայով մոտ 20 րոպե անօդաչու թռչող սարք էր պտտվում, իսկ մենք հենց հայտնվեցինք ներսում, գրեթե անմիջապես հասցվեց հարված»,- ասել է նա:
Այժմ Յուրի Կոտենոկը գտնվում է հիվանդանոցում՝ Երևանում։ Առողջական վիճակով պայմանավորված նրան հնարավոր չի եղել տեղափոխել հայրենիք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Երեկ «Ռոսսիա» հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռով Երևանից Մոսկվա էին տեղափոխվել վիրավորված ռուսաստանցի լրագրողները, բացի, ինչպես նշեցինք, Կոտենոկից։