Հադրութի ուղղությամբ թշնամու գրոհն ետ մղած մեր քաջարի տղաները
Քաղաքական
18:48 10/10/2020
ԼՂՀ

Հադրութի ուղղությամբ թշնամու գրոհն ետ մղած մեր քաջարի տղաները

«Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ։ 

Փա ՛ռք Հայոց Բանակին:

#Հաղթելու_ենք»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  ու հրապարակել տեսանյութ։ 

Դիմելով նրանց՝ ասում է, որ հաղթանակի հասեցատերը ժողովուրդն է, իսկ կերտողը դուք եք եղել։ 

«Ուզում եմ գնաք, մի քիչ կազդուրվեք, կարգավորվեք, շարունակեք ձեր ծառայությունը։ Խոնարհվում եմ  ձեր բոլորի առաջ, ձեր ցավը տանեմ, լավ եղեք»,- ասում է Ա. Հարությունյանը։ 

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտնել էր. «Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ»։

Placeholder
Հադրութի ուղղությամբ թշնամու գրոհն ետ մղած մեր քաջարի տղաները