10.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Օրվա թեմա
11:19 10/10/2020
Հայաստան

10.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, գրանցվել է 6 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 2737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք: Առողջացել է 243 մարդ: Մեկ օրում մահացել է 6 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից 45771-ն` առողջացած, 1016-ը` մահվան ելքով: Մահվան ևս 302 դեպք է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի,  մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8646 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում:

 

Placeholder
10.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, գրանցվել է 6 մահ