Ռոուհանի.  ԼՂ հակամարտության մեջ երրորդ երկրների միջամտությունը չի բխում տարածաշրջանի շահերին
Քաղաքական
21:24 10/10/2020
Տարածաշրջան

Ռոուհանի. ԼՂ հակամարտության մեջ երրորդ երկրների միջամտությունը չի բխում տարածաշրջանի շահերին

ԼՂ  շուրջ իրավիճակի երրորդ երկրների ներգրավումը կհետաձգի հակամարտության լուծումը և չի համապատասխանում տարածշրջանի շահերին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։

«Երրորդ երկրների հնարավոր միջամտությունը կբերի հակամարտության  ընդլայնմանն ու կհետաձգի դրանց լուծումը»,-ասել է Իրանի նախագահը։

Իրանի նախագահը անհանգստություն է հայտնել  ԼՂ հակամարտության տարածքում ահաբեկչական խմբավորումների ներկայության ու մասնակցության վերաբերյալ։

Placeholder
Ռոուհանի. ԼՂ հակամարտության մեջ երրորդ երկրների միջամտությունը չի բխում տարածաշրջանի շահերին