Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Հայաստանի ազգային հավաքականի խաղային համարները Վրաստանի դեմ խաղում։
Նշվում է, որ վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է Գևորգ Ղազարյանը, ով, ամենայն հավանականությամբ, կհասցնի վերականգնվել մինչև Էստոնիայի ընտրանու դեմ հանդիպումը։
Այսօր Լեհաստանի Տիխի քաղաքում կայանալու է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը։

Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպումը կայանալու էր Երևանում։ Սակայն հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ ու կկայանա Լեհաստանի Տիխի քաղաքում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։