Այս գիշերը ներառյալ՝ քաղաքացիական բնակչության շրջանում  արդեն մենք արձանագրել են 25 զոհ. Արտակ Բեգլարյան
Քաղաքական
20:40 11/10/2020
ԼՂՀ

Այս գիշերը ներառյալ՝ քաղաքացիական բնակչության շրջանում արդեն մենք արձանագրել են 25 զոհ. Արտակ Բեգլարյան

«Մինչև երեկ, այս գիշերը ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում  արդեն մենք արձանագրել են 25 զոհ, որոնցից 5-ը երեկ հոկտեմբերի 10-ի են արձանագրվել»,- մամուլի ասուլիսում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի:

Նրա խոսքով, պատերազմի հենց սկզբից Ադրբեջանը դիտավորյալ և չտարբերակված սկսել է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը՝ առաջնագծի և խորքի բնակավայարերում: Բեգլարյանի խոսքով, առաջնագծից մինև 90-100 կմ խորության վրա գտնվող բանակավայրերը նույնպես թիարխավորվել են հրթիռներով և ԱԹՍ-ներով:

Արցախի օմբուդսմենը տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի 10-ը սպանվել է ընդհանուր թվով 20 խաղաղ բնակիչ և վիրավորվել առնվազն 102-ը:  Վերջինս արձանագրեց, որ զոհերն ու վիրավորներն արձանագրվել են բոլոր ուղղություններով և բոլոր բնակավայրերում՝ ընդհուպ մինչև Քաշաթաղի կենտրոնական շրջաններում:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ զոհերի կեսից ավելին 50-ից ավելի տարիքի են:  25  զոհերից  9-ը  կին է մեկը՝ 9 տարեկան երեխա:

«Փաստացի Ադրբեջանը միտումնավոր և համակարգված ձևով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»,- հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և շեշտեց, որ քաղաքային բնակչության դեմ կիրառվել են նաև բարձր ճշգրտության զենքեր և եթե որեշ դեպքերում կարելի էր ասել, որ չտարբերակված հարվածներ են եղել, որը նույնպես միջազգային իրավունքի խախտում է, սայկայն մեծ թվով դեպքրեում էլ ակնհայտորեն եղել է ուղիղ դիտավորյալ թիրախային հարված քաղացիակն բնակչությանը:

«Դեպքեր ունենք, որ կիրառվել է իսրայելական  «Հարոպ» տիպի ինքնասպան ԱԹՍ Հադրութ քաղաքաքում քաղաքացիական բակչության դեմ»,- հայտնեց Արտակ Բեգլարյանը և ցույց տվեց սեպտեմբերի 27-ի քաղսաքացիական մեկ տան վրա հարվածած ԱԹՍ-ի բեկորները՝ իսրայելական գրությամբ:

Placeholder
Այս գիշերը ներառյալ՝ քաղաքացիական բնակչության շրջանում արդեն մենք արձանագրել են 25 զոհ. Արտակ Բեգլարյան