Ադրբեջանական կողմում կռվող վարձկանների մասնակցությունը փաստող տեսանյութ է հրապարակվել
Քաղաքական
15:47 11/10/2020
ԼՂՀ

Ադրբեջանական կողմում կռվող վարձկանների մասնակցությունը փաստող տեսանյութ է հրապարակվել

Հայկական միասնական տեղեկատվական շտաբը վարձկանների մասնակցությամբ ավելի վաղ հրապարակված տեսանյութի մանրամասն ուսումնասիրություն է ներկայացրել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, և գրել.

«Թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին»։

Ավելի վաղ արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանն ու Ֆրանսիան հայտնել էին՝ ունեն տեղեկություններ, որ Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխվում վարձկաններ։

Placeholder
Ադրբեջանական կողմում կռվող վարձկանների մասնակցությունը փաստող տեսանյութ է հրապարակվել