12.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
Օրվա թեմա
11:25 12/10/2020
Հայաստան

12.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, գրանցվել է 9 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 1269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 370 նոր դեպք: Առողջացել է 67 մարդ: Մեկ օրում մահացել է 9 մարդ, որից երեքն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 (կին), 82 (տղամարդ), 67 (տղամարդ), 89 (կին), 85 (կին) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56821 դեպք, որոնցից 45891-ն` առողջացած, 1026-ը` մահվան ելքով: Մահվան ևս 306 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9598 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 327163 թեստավորում:

Placeholder