Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հպարտանում եմ հայի ոգով, որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը. Աշխարհահռչակ դիրիժոր
Աշխարհահռչակ դիրիժոր և կոմպոզիտոր, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն իր աջակցությունն է Հայաստանի երաժիշտներին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված։
«ՀԱՖՆ-ի իմ սիրելի ընկերներ և գործընկերներ,
Հայաստանի երաժիշտներ,
Իմ սիրտը ձեզ հետ է, և ես աղոթում եմ ձեր անվտանգության և խաղաղության համար․ COVID 19-ի այս դժվարին ընթացքում մարդիկ պետք է միասնական լինեն, որ հաղթահարեն այս վիրուսը։ Պատերազմի համար ժամանակ չկա։ Հիմա խաղաղության և կայունության ժամանան է։
Ես հպարտանում եմ հայի ոգով, որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը։
Ուժե՛ղ մնացեք, աղոթքներս ձեզ հետ են, որ դուք շարունակեք նվագել և խաղաղ լինել՝ ձեր ընտանիքների հետ միասին։ Ապահո՛վ եղեք։ Ես սիրում եմ ձեզ։
Լիոր Շամբադալ, Բեռլին, հոկտմբերի 11, 2020»։
Նրա խոսքը ներկայացված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։
Աշխարհահռչակ դաշնակահար Ֆիլիպ Կասսարը նույնպես աջակցությունը է հայտնել հայ ընկերներին.
«Ողջույն բոլորին,
Ընդամենը մի քանի բառ՝ իմ բոլոր հայ ընկերներին:
Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս հանդես եմ եկել դաշնամուրային, թավջութակի և կամերային համերգներով: Ու այժմ ուզում եմ Փարիզից հղել իմ հզոր, ուժեղ, ու ջերմ մաղթանքն այս երկրին՝ քաղաքակրթության սրտերից մեկին:
Ես մեծ հույս ունեմ, ես իսկապես հույս ունեմ, որ շատ շուտով խաղաղությունը կթևածի: Ողջ սերս՝ ձեզ»: