Արցախի ՊՆ. Իրադրությունն իր օգտին փոփոխելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից
Քաղաքական
09:25 12/10/2020
ԼՂՀ

Արցախի ՊՆ. Իրադրությունն իր օգտին փոփոխելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից

Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

 

Placeholder
Արցախի ՊՆ. Իրադրությունն իր օգտին փոփոխելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից