Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ. Հավաքագրվել է 100 միլիոն ԱՄՆ դոլար
Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար։
«Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում, ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։
Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝
- Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով, ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով
- 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար
- TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն համակարգերի միջոցով
- Paypal համակարգով [email protected] վճարման հասցեին։
Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության համար»,- նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ։