Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լավրով․ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ հաստատվել է բանակցային ֆորմատի անփոփոխելիությունը
ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) հաստատվում է բանակցային ֆորմատի անփոփոխելիությունը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանական մեծ թվով երկրներ են, սակայն այն բանակցությունների անցկացման իրավունքը պատվիրակել է երեք համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում՝ խոսելով բանակցային գործընթացում Թուրքիայի դերի մասին։
«Մենք հաստատում ենք ոչ միայն բանակցային գործընթացի, ֆորմատի չփոփոխելիությունը, միևնույն ժամանակ մեր եռակողմ համատեղ հայտարարության մեջ հաստատել ենք քաղաքական կարգավորման պարտավորությունը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ։ Ընդգծեմ, որ նախագահ Ալիևը ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունը»,-ասաց Լավրովը։
Լավրովը նշեց, որ կապի մեջ է եղել թուրք գործընկերոջ հետ, տեղեկացրել նրան, ու հուսով են, որ կաջակցեն ջանքերին ու կիրակի օրն էլ արդեն հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ, որի ընթացքում մոսկովյան փաստաթղթին աջակցությունը հաստատվել է։
«Այժմ մնում է, որ այն իրական կյանքում գործի, որով էլ այժմ զբաղված ենք»,-ասաց Լավրովը։