Դիվերսիոն ներթափանցումների դեմ մեր զինված ուժերը պայքարում են. ՊՆ ներկայացուցիչ
Քաղաքական
23:10 13/10/2020
Տարածաշրջան

Դիվերսիոն ներթափանցումների դեմ մեր զինված ուժերը պայքարում են. ՊՆ ներկայացուցիչ

«Մի տեղամասում ադրբեջանցիներին թույլ է տրվել, որ դիակները վերցնեն և մեր կողմն էլ է վերցրել, բայց դրան հետևել է սադրանքը»,- այսօրվա ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով դիակների փոխանակման վերաբերյալ հարցին: 

Նրա խոսքով, այդ սադրանքից հետո հայկական կողմը կանգնեցրել է դիակների փոխանակման գործընթացը:

Պատասխանելով միջազգային կառույցների երաշխավորմամբ դիակների փոխանակման հնարավորության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նկատեց, որ միջազգային կառույցների երաշխիքները բավականին պրոբլեմատիկ են Ադրբեջանի համար:

ՊՆ ներկայացուցիչը փաստեց, որ նրանց  ներկայությունը Ադրբեջանի համար բոլորովին այլ՝ ոչ նախընտրելի պատկեր կստեղծեն և դա է պատճառը, որ հրադադարի ռեժիմը նրանք չընդունեցին, չպահպանեցին և այդ ուղղությամբ աշխատանք չեն տանում:

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց՝ Հադրութում այնպիսի իրավիճակ է, որ արդբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են, որոնց դեմ պայքարում են մեր զինված ուժերը:

ՊՆ ներկայացուցիչը նկատեց, որ տեղանքի անտառային, լեռնային, կտրտված լինելու պատճառով չի բացառվում նման դիվերսիոն ներթափանցումներ Հադրութ և շրջակա այլ բնակավայրեր:

Placeholder
Դիվերսիոն ներթափանցումների դեմ մեր զինված ուժերը պայքարում են. ՊՆ ներկայացուցիչ