Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԻՊ. Ռազմական դրությանը զուգահեռ՝ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ժողովրդին՝ անհանգստություն հայտնելով վերջին օրերին կորոնավիրուսային վարակի դեպքերի ավելացման հետ կապված.
«Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։
Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:
Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։
Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:
Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։
Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին»:
Հիշեցնենք, որ Հայաստանում երեկ կատարվել է 2114 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք: