Հաստատվել է ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամկետները
Աշխարհում
18:34 13/10/2020
Աշխարհ

Հաստատվել է ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամկետները

Ըմբշամարտի միացյալ աշխարհի /UWW/ գործկոմը հաստատել է 2020թ․ մեծահասակների աշխարհի առաջնության ծրագրերը, որը ազգային ֆեդերացիաների որոշման արդյունքն է։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Նոյեմբերի 6-ին UWW-ն կքննարկի շարունակվող համաճարակի, դրա ազդեցության և ազգային ընտրանիների մասնակցության հետ կապված ցանկացած փոփոխություն:

Կառույցի նախագահ Նենադ Լալովիչն ասել է, որ իրենք զգուշավոր լավատեսությամբ են վերաբերվում առաջնության կայացմանը։ Գերխնդիրը մարզիկների, մարզիչների և անձնակազմի անվտանգությունն է։  Պետք է ձեռնարկել  բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի բելգրադյան ստուգատեսը առաջիկա դեկտեմբերին անցկացվի անվտանգ միջավայրում:

Նշվում է նաև, որ աշխարհի պատանեկան առաջնությունը, որը  նախատեսված էր մեծահասակների մրցաշարից  մեկ շաբաթ շուտ, չեղյալ է  հայտարարվել։

Placeholder