ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդին ՊՆ-ում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Քաղաքական
13:41 13/10/2020
Հայաստան

ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդին ՊՆ-ում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Այսօր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

Placeholder
ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդին ՊՆ-ում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը