Առավոտնից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների. ՊՆ ներկայացուցիչ
Քաղաքական
09:47 13/10/2020
ԼՂՀ

Առավոտնից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների. ՊՆ ներկայացուցիչ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Առավոտնից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ավելի վաղ հայտնել էր, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Placeholder
Առավոտնից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների. ՊՆ ներկայացուցիչ