Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում. ՊԲ
Քաղաքական
09:13 13/10/2020
ԼՂՀ

Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

 

 

Placeholder
Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում. ՊԲ