ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը
Օրվա թեմա
17:32 13/10/2020
Հայաստան

ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև պայքարն օգնում է այդ տարածքում կորոնավիրուսի տարածմանը։ Dailystar-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«Ինչպես նախկինում մի քանի անգամ ասել ենք, Covid 19-ը չի հարգում սահմաններ ու գծերը»,- ասել է կազմակերպության խոսնակն այսօրվա ասուլիսի ժամանակ։

Նա ընդգծել է, որ պատերազմի հետևանքով զորքերի մոբիլիզացիան, բնակչության տեղաշարժը հանգեցնում են վիրուսի տարածմանը։

ԱՀԿ խոսնակը նշել է, որ կազմակերպությունը կշարունակի աջակցել  ու ընդլայնել իր գործողությունները առողջապահական ավելացող կարիքների լուծման համար։

Placeholder
ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը