Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
15:38 13/10/2020
Հայաստան
Արցախում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա երեխան վիրահատվել է
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:
Placeholder