14.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, գրանցվել է 10 մահ
Օրվա թեմա
11:14 14/10/2020
Հայաստան

14.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, գրանցվել է 10 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 2877 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1058 նոր դեպք: Առողջացել է 395 մարդ: Մեկ օրում մահացել է 10 մարդ, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն` առողջացած, 1039-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 311 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում:
 

Placeholder