Հայաստանի ազգային հավաքականն այցելել է Տալլինի հայկական եկեղեցի
Սպորտ
18:23 14/10/2020
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականն այցելել է Տալլինի հայկական եկեղեցի

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են  Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Այստեղ նրանց դիմավորել են  Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչեպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել են հայկական խաչքարի մոտ:

«Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր  են նվիրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականն այցելել է Տալլինի հայկական եկեղեցի