Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում
Սպորտ
12:11 14/10/2020
Հայաստան

Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ երեկ կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ:

ՀՖՖ կայքից տեղեկացմամբ, որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով:

Placeholder