Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող մուտք գործել մարզադաշտ
Սպորտ
12:17 14/10/2020
Հայաստան

Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող մուտք գործել մարզադաշտ

ՈՒԵՖԱ-ի` COVID-19-ի համաճարակի Return to play protocol-ի համաձայն, չնայած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին մինչև 30 տոկոս երկրպագուների՝ մարզադաշտ մուտք գործելու թույլտվությանը, արգելվում է հյուր թիմի երկրպագուների մուտքը մարզադաշտ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող մուտք գործել մարզադաշտ և տեղ զբաղեցնել հյուրերի համար նախատեսված սեկտորում: Արգելվում է նաև հյուր թիմի երկրի խորհրդանիշների օգտագործումը կամ ցանկացած տեսակի վանկարկումներ:

Հիշեցնենք, որ այսօր  Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի չորրոդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան հանդիպումը։

 

Placeholder