ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած բողոքը
Քաղաքական
21:04 14/10/2020
Հայաստան

ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած բողոքը

ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը:

«Ուսումնասիրելով Թուրքիայի կառավարության արտահայտած առարկությունները և կրկին հաշվի առնելով հակամարտության լուրջ և սրվող բնույթը՝ դատարանը որևէ հիմք չի գտնում հոկտեմբերի 6-ի վճռում փոփոխություններ կատարելու կամ  վերացնելու նախկինում նշված միջանկյալ միջոցի որևէ մաս»,-ասվածէ  դատարանի հրապարակած որոշման մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին  ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի:

 ՄԻԵԴ-ը պահանջը բավարարվել էր, ինչը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ հաջողություն էր որակել։

Placeholder
ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած բողոքը