Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ թշնամին թիրախավորվել է քաղաքացիական ենթակառուցվածքները
Հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։ Մասնավորապես, Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։